Էրեբունի վարչական շրջանում գործող կտորի խանութներից մեկում հափշտակել են Երևանի բնակչուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և սուպերմարկետի պլաստիկ բոնուսային քարտ` պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն ստացել է կտորի խանութի վաճառքի սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Զննությամբ պարզվել է, որ տուժողը, գնում կատարելով, դրամապանակը թողել է դրամարկղի մոտ, որը վերցրել է մեկ ուրիշ գնորդ։
Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին: