«Հետաքրքիր է` ընդդիմության հնարավոր միասնական թեկնածուն քաղաքական սիրո հետեւա՞նք է լինելու, թե՞ պատահական կապերի արդյունք»:
Հետաքրքիր է՝ իսկ ՀՀԿ-ում ժամանակ առ ժամանակ հայտնվող եւ քաղաքական դաշտում ծլող նոր ու զարմանալի կերպով «ՀՀԿ-ական» դարձած կադրերը քաղաքական ի՞նչ գործընթացի արդյունք են: Առավել հետաքրքիր է, թե հետագայում ինչ արդյունք կստացվի նման կադրերից՝ լճացած ու լղոզված նույնատիպ ծերակո՞ւյտ, ներկայիս ծերակույտի լիիրավ իրավահաջո՞րդ: Աստված գիտե՝ երիտասարդներից ով ինչ ճանապարհ կընտրի: Բայց խոստովանենք, որ նման «հաճելի մարդիկ», անշուշտ, մի դրական կողմ էլ ունեն՝ տխուր ժամանակ տրամադրություն են բարձրացնում: Ինչ ինչ, բայց Աշոտյանի հումորի կարիքը երբեմն զգացվում է: