Քննարկվեցին Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է ՌԴ առողջապահության նախարարության միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի տնօրեն Սերգեյ Մուրավյովին:

Հյուրը Հայաստան է ժամանել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի  անցկացման  մանրամասները:

Լայնամասշտաբ միջոցառումը երկրորդ անգամ կմիավորի բարեկամ երկրների առողջապահության ոլորտի պատասխանատուներին` այս անգամ շեշտադրելով ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի, բուժօգնության որակի,  ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը,   ինչպես նաև կքննարկվեն օրակարգային այլ հարցեր:

Հիշեցնենք, որ Հայ-ռուսական առաջին առողջապահական համաժողովն անցկացվել է 2014 թվականի նոյեմբերին Երևանում, որի շրջանակում մեր երկիր էր ժամանել ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը:




Լրահոս