Ծերերի տուն ինտերնատից կամավոր Աննա Աբիկինայի հուշագրքից.
«Մի քանի տարի առաջ ես օգնում էի ծերերին: Կարող եմ համոզված կերպով ասել, որ իմ կյանքի արժեքների հիերարխիան մահացողների հետ շփումից հետո կտրուկ փոխվել է: Շատ բաները, ինչ թվում էին կյանքում գլխավոր, կյանքում երկրորդ ու երրորդ պլան են մղվել:
Նրանք չափազանց քիչ երեխաներ են ծնել
«Այժմ շատ եմ զղջում, որ մենք այդ ժամանակ դստերս եղբայր կամ քույր չենք ծնել: Իսկ հիմա մտածում եմ, թե ինչու այդ ժամանակ թեկուզ 5 երեխա չեմ ունեցել: Չէ որ լավ, հուսալի, աշխատող ամուսին ունեի»:
Նրանք չափազանց շատ են աշխատել
Այս երկրորդ կետը հաճախ կապված է առաջինի հետ՝ շատ տատիկներ հիշում են, որ երիտասարդ տարիքում արհեստական կերպով ընդհատել են հղիությունը՝ վախենալով կորցնել աշխատանքը, որակավորումը, փորձառությունը: Արդեն տարեց հասակում հետ նայելով հասկանում են, թե ինչի համար են այդպես կառչել այդ աշխատանքից:
Նրանք չափազանց քիչ են ճանապարհորդել
«Մենք մի ամբողջ ամիս ջերմանավով Վոլգայով Աստրախան ենք գնացել: Խորհրդային միությունում ավիատոմսերը չափազանց էժան են եղել: Ինչո՞ւ այդ ժամանակ մենք չէինք գնում Հեռավոր Արևելք, Սախալին, Կամչատկա: Իսկ այժմ արդեն երբեք չեմ տեսնի այդ երկրամասերը»:
Նրանք գնել են չափազանց շատ անպիտան իրեր
«Տեսնում ես աղջիկս պատից կախված գորգը: 30 տարի առաջ դրա համար ես հերթում գրանցվել էի: Երբ գորգերը բաժանում էին, ամուսինս գործուղման էր, ես միայնակ այն մեջքիս դրած տարել եմ Լենինյան պողոտայից «3 կայարան», իսկ այնուհետև էլեկտրագնացքով հասցրել եմ Պուշկինո: Իսկ ո՞ւմ է այսօր այս գորգը պետք»:
Նրանք չափազանց քիչ են շփվել ընկերների, երեխաների, ծնողների հետ
«Ինչքան կցանկանայի այսօր տեսնել իմ մայրիկին, համբուրել նրան, խոսել նրա հետ: Իսկ մայրիկս արդեն 20 տարի է մեզ հետ չէ»:
Նրանք չափազանց քիչ են սովորել
«Ինչու ես չեմ ընդունվել բարձրագույն ինստիտուտ, սահմանափակվել եմ միայն տեխնիկումով: Չէ որ պարզապես կարող էի բարձրագույն կրթություն ստանալ»: