
Թունիսում զբոսաշրջիկների շրջանում մեծ հանրաճանաչություն վայելող Սուս հանգստավայրում զինված հարձակման արդյունքում առնվազն 27 մարդ զոհվել է: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին:
Դեպքի վայրում կրակոցներ են լսվել: Ահաբեկիչներից մեկը սպանվել է, հայտնել են իշխանությունները:
Վերջին տվյալների համաձայն՝ կան տասնյակ վիրավորներ: Սպանված զբոսաշրջիկները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կոլումբիայի եւ Ճապոնիայի քաղաքացիներ են եղել: Որոշ տեղեկություններով՝ ահաբեկիչները երկուսն են եղել: