«ԱՎԱՏԱՐ» 2, 3…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավատար» ֆիլմի երկրպագուները կարող են ուրախանալ. շուտով, իսկ ավելի հստակ` 2013 թվականի վերջին, ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը մտադիր է սկսել «Ավատար» ֆիլմի շարունակության նկարահանումները: Ռեժիսորը հույս ունի, որ 2-րդ եւ 3-րդ մասերի պատրաստի սցենարները ստանալու է արդեն փետրվարին: Կա նաեւ ցանկություն ստեղծել ֆիլմի չորրորդ մասը: Դե իհարկե, ինչո՞ւ ոչ, չէ՞ որ 2009-ի դեկտեմբերին թողարկված առաջին «Ավատար»-ը քիչ եկամուտ չի բերել ռեժիսորին: Ֆիլմը կինովարձույթում հավաքել էր 2,7 միլիարդ դոլար:




Լրահոս