Ավարտվեց Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարների գլխավորած պատվիրակությունների այցը Հայաստան
Երևանում այսօր ավարտվեց Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի ու Վրաստանի պատիժների և պրոբացիայի նախարար Գիորգի Մղերբրիշվիլիի գլխավորած պատվիրակությունների աշխատանքային եռօրյա այցը Հայաստանի Հանրապետություն:
Հունիսի 25-26-ին հայ–վրացական իրավական համագործակցության ֆորումի երեք նստաշրջանի ընթացքում գործընկերները հանդես եկան զեկույցներով, ներկայացրին երկու պետությունների իրավական ոլորտի զարգացման համար նախատեսված և ընտրված մեխանիզմներն ու ձևաչափերը:
Մասնակիցները, ինչպես նաև ֆորումին հրավիրված միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին մի շարք հարցեր, որոնք առնչվել են հանրային ծառայության ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ եղանակներին, քրեակատարողական համակարգին, պրոբացիոն ծառայության բարեփոխումներին, բաց կառավարման համագործակցությանը և այլ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներին:
Հայաստանի և Վրաստանի արդարադատության ոլորտի ներկայացուցիչները մասնագիտական քննարկումներ ունեցան նաև երկու պետություններում իրականցվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների, տեղեկատվության ազատության ներկայիս վիճակի, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ և օրենսդրական միջոցոռումների, էլեկտրոնային կառավարման աշխատանքների, քրեակատարողական ծառայության ենթակառուցվածնքների բարեփոխումների, առկա խնդիրների և հեռանկարային զարգացման, կրկնահանցագործությունների կանխարգելման մեխանիզմների, պրոբացիոն ծառայության իրականացված բարեփոխումների, անչափահասների արդարադատության բարեփոխումների մասին:
Չշրջանցվեցին նաև տարածաշրջանում համատեղ հետաքրքրություն ներկայացնող արդարադատության համակարգին առնչվող առկա և համակողմանի լուծումներ պահանջող մարտահրավերները:
Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումի երկրորդ օրը քննարկվեցին բաց կառավարման գործընկերության, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ վրաց պատվիրակության աշխատանքային եռօրյա այցի շրջանակում քրեակատարողական ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի նախարարության հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր: Այցի առաջին օրը նրանք հանդիպեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի հետ և այցելելեցին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացան դատապարտյալների պահման պայմաններին:
Ֆորումի ավարտին երեք գործընկեր նախարարներին ընդունեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Միջոցառումն իրականացվեց Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: