ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես բազմիցս հեռուստատեսությամբ լսել եմ, որ Հայաստանում կան սուրոգատ մայրեր: Կուզենայի իմանալ՝ արդյոք վերարտադրողական այդ ճանապարհն օրինական է, եւ ովքեր ու ինչ պայմաններում կարող են լինել սուրոգատ մայրեր:

Ելենա Անտոնովնա (24 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անձի վերարտադրողական իրավունքը փոխնակ (սուրոգատ) մոր միջոցով դոնորական սաղմի ներպատվաստման տարբերակով ընգրկված է ՀՀ-ում թույլատրելի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցանկում, եւ հետեւաբար, վերարտադրողական իրավունքի իրականացման այս տարբերակն օրինական է: Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց եւ փոխնակ մոր կամ հայտնի դոնորի դեպքում փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջեւ կնքվող գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:
Փոխնակ մայրը հղիություն կրելու եւ ծննդաբերելու համար կարող է ստանալ դրամական հատուցում՝ առողջապահական հաստատության, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձի կամ ամուսինների եւ փոխնակ մոր կողմից նախապես կնքված պայմանագրով սահմանված կարգով: ՀՀ կառավարության որոշմամբ էլ սահմանված է դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման եւ դրա պահպանման կարգը:

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, փոխնակ մայրությունը դարձել է բիզնեսի միջոց: ՀՀ-ում սուրոգատ մորը դիմելու երեւույթն օրենքի ուժ է ստացել 2002թ., բայց կիրառվել է 2006թ.-ից:




Լրահոս