Ժողովուրդ. ԱՄՆ դեսպանը գաղտնի հանդիպումներ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների՝ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը նախորդ ամսվա ընթացքում հանդիպումների շարք է ունեցել ՀՀ տարբեր քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ եւ խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին: Դեսպան Հեֆերնը կուսակցությունների ղեկավարներին իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ Հայաստանում ընտրությունները չեն անցնում մրցակցային պայմաններում, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա: “Շատ վատ է, եթե ընտրություններն այդպես անցնեն”,-մասնավորապես ասել է ԱՄՆ դեսպանը: Նշենք, որ ներկա պահին Ջոն Հեֆերնը բացակայում է հանրապետությունից:




Լրահոս