Հրապարակ. Ծառուկյանի դիրքորոշումները միջազգային հարաբերությունների վերաբերյալ բավականին թույլ էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է. “ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի մասին եվրոպական խորհրդարանականների եւ քաղաքական գործիչների համատեղ գրավոր կարծիքը շատ հետաքրքիր դրվագներ է բացահայտում, թե ինչ տպավորություն են նրանք ստացել Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի հետ իրենց հանդիպումներից:
“Կուսակցությունը թողեց ոչ թե իսկապես արժեքների վրա հիմնված կառույցի, այլ սոսկ իշխանություն զավթելու եւ այն ավելացնելու գործիքի տպավորություն”:
“Պատվիրակության մոտ շփոթմունք եւ մտահոգություններ առաջացրին կուսակցության առաջնորդի՝ ծայրահեղ բարեկեցիկ օլիգարխի, անձնական ունեցվածքի եւ շահերի նույնականությունն իր իսկ հիմնադրամի եւ կուսակցության ունեցվածքի եւ շահերի հետ”:
“Պոպուլիստական կեցվածք որդեգրելով եւ քաղաքացիներին մասնավոր ու անըմբռնելի ֆինանսական աջակցություն ցուցաբերելով (որը բարեգործության եւ ընտրակաշառքի միջեւ ինչ-որ տեղ է)՝ “Բարգավաճ Հայաստանը” դարձել է ամուր քաղաքական ուժ”:
“Ավելին, քանի որ այս կուսակցությունում ամեն ինչ թվում է իր առաջնորդից կախված, ներքին քննարկումների կամ ներկուսակցական ժողովրդավարության նշույլներ հնարավոր չեղավ բացահայտել”:
“Կուսակցության առաջնորդը թվաց մտահոգ եւ ներգրավված իր գործնական աշխատանքում, սակայն նրա դիրքորոշումները միջազգային հարաբերությունների եւ ներկա քաղաքական խնդիրների վերաբերյալ բավականին թույլ էին”:
“”Բարգավաճ Հայաստանը” բավականին արհեստական տպավորություն թողեց”:
Սրանք բառացի մեջբերումներ են եվրոպական խորհրդարանականների առաքելության հաշվետվությունից, որը նրանք կազմել են ԲՀԿ ղեկավարների հետ հանդիպումներից հետո  այն ժամանակ, երբ կուսակցությունը հայտ էր ներկայացրել անդամակցելու Եվրոպական ժողովրդավարական կուսակցությանը: Հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու այդ հայտը նման ճակատագրի արժանացավ: Մեր տրամադրության տակ հայտնված հաշվետվության մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում”,- գրում է թերթը:




Լրահոս