
Ինչպես Armlur.am-ը ավելի վաղ հայտնել էր, էլէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարները փակել էին Ֆրանսիայի հրապարակը: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, նրանք այս պահի դրությամբ շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` ազատելով Ֆրանսիայի հրապարակը և նրան հարող տարածքը:
Բաղրամյան պողոտայում են նաև պատգամավորներ, մշակույթի գործիչներ, ովքեր կենդանի պատ են կազմել, որպեսզի ցուցարարների և ոստիկանների միջև բախում չլինի:
ԱԺ պատգանավոր Նիկոլ Փաշինյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանից պահանջվում է խելամիտ որոշում կայացնել, սակայն վերջինս սպասելիքներ չունի.
«Ես Սերժ Սարգսյանից կամ ՀՀԿ-ից որևէ սպասելիք չունեմ, իմ սպասելիքը այստեղ հավաքված ժողովրդից է, թե նրանք ինչքանով կկարողանան իրենց կամքը պարտադրել»: