Բաղրամյան պողոտայում ցուցարարների թվի հետ մեկտեղ աճում է նաև ոստիկանների թիվը: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, ոստիկանները մեկ շարքով պատ կազմելու փոխարեն, արդեն մի քանի շարքով են կանգնած:
Այստեղ է նաև ՀՀ ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանը` բարձրաստիճան մի շարք ոստիկանների ուղեկցությամբ: Սակայն վերջինս դեռևս որևիցե մեկի հետ չի զրուցել, այլ պարզապես հետևում է տիրող իրավիճակին:
Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակից Բաղրամյան պողոտա շարժվող ակտիվիստները մոտ 2 ժամ փակել էին Ֆրանսիայի հրապարակի տարածքը, սակայն այն այժմ արդեն ազատ է, քանի որ ցուցարարները տեղաշարժվել են դեպի Բաղրամյան պողոտա: