Ժողովուրդ. Իրականացել է Սերժ Սարգսյանի երազանքը, նա հանդիպել է ՌԴ նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վերջապես իրականացել է Սերժ Սարգսյանի երազանքը, ու նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: “Ինչպես տեղեկացրել Էինք, հանդիպումը կայացել է Աշխաբադում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում: “Ժողովուրդ”-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ`այն տևել է բավական կարճ`մոտ 15 րոպե, և մթնոլորտն էլ առանձնապես ջերմ չի եղել: Պուտինը խոսել է մաքսային միասնական համակարգին ու ԵվրԱզԷս-ին ՀՀ անդամակցության մասին` ասելով որ հարկավոր է վերջնականապես կողմնորոշվել ու պատասխան տալ, ու եթե այն բացասական լինի, ՀՀ-ն կորուստներ կունենա: Պատահական չէ, որ ՀՀ նախագահի նստավայրից այս հանդիպման առիթով ընդամենը տեղեկացրել են, որ Սարգսյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: Թերթը հիշեցնում է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Սարգսյանը մեկնել էր Մոսկվա, սակայն չէր հաջողվել հանդիպել Պուտինին: Բացի այդ, տևական ժամանակ է` հետաձգվում է Պուտինի` Հայաստան կատարելիք այցը:




Լրահոս