
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիան դուրս է եկել միայն Բաղրամյան պողոտայի շրջանակներից: Իրենց բողոքը արտահայտելով ընդդեմ սակագնի թանկացման և ակտիվստներին աջակցությունը ցուցաբերելու համար, այսօր Սունդուկյան թատրոնի դերասանները «Դեպք մետրոյում» ներկայացման ժամանակ անսպասելիորեն բարձրացրել են «Ոչ թանկացմանը» ցուցանակ: Քայլը, հանդիսատեսի կողմից, միանշանակորեն մեծ ջերմությամբ է ընդունվել: