ՀԷՑ-ի աուդիտը կանցկացվի արագ և բաց. նոր մանրամասներ Սերժ Սարգսյան-Մաքսիմ Սոկոլով հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց քննարկված հարցերը: Մասնավորապես նիստում անդրադարձ է եղել էներգետիկ անվտանգությանը:

«Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցերը բավականին կարևոր են ՀՀ իշխանության համար: ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ մեր էներգետիկ անվտանգությունն ավելի կայուն լինի: Եղել են կարծիքներ, որ անվտանգությունը պետք է կայունցավի: Բնականաբար, որևէ մեկս չի ցանկանում թանկացում, որևէ մեկը դրա կողմնակիցը չէ», – նշեց նա:

Շարմազանով խոսքով, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի էներգետիկ անվտանգության խնդիրները լուծվեն: «Մենք հարգանքով ենք վերաբերվում խաղաղ ցույցերին և բարձր ենք գնահատում ոստիկանության քայլերը», – նշեց նա:

«Կառավարության ներկայացրած տվյալներն օբյեկտիվ են , բայց դա չի նշանակում, թե այլ տարբերակներ չպետք է քննարկվի», – հավելեց նա: Անդրադառնալով ՀԷՑ-ում սպասվող միջազգային աուդիտին, Շարմազանովը նշեց, թե ռուս  գործընկերները համաձայնվել են, որ այդ աուդիտն անցկացվի արագ, օբյեկտիվ և բաց:




Լրահոս