Ինչո՞ւ են աշխատանքային օրն ավարտած ոստիկանները ետ կանչվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Բաղրամյան պողոտան շարունակում է փակված մնալ էլ.էներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նստացույցի պատճառով։

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանության մի շարք աշխատակիցներ, ովքեր ավարտել էին աշխատանքային օրը, կանչվել են ծառայության։

Թե որն է պատճառը, մեզ պարզել չհաջողվեց։ Սակայն այն,որ հատկապես Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ոստիկանության բաժիններ են կանչվում աշխատանքն ավարտած ոստիկաններ, դա փաստ է։

Նշենք նաև, որ հոսանքի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները Բաղրամյան պողոտան փակելուց զատ այսօր փակել էին նաև Սայաթ-Նովա-Մաշտոց խաչմերուկը՝ Ֆրանսիայի հրապարակը։ Ոստիկանությունը հայտնել էր, որ չի հանդուրժի երկու պողոտաների փակումը։

Քիչ առաջ ոստիկանները ցուցարարներից ազատեցին Մաշտոցի պողոտան, երթևեկությունը վերականգնվեց։




Լրահոս