
Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ է: Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, մայրաքաղաքի կենտրոնական փողոցի բանուկ մասը ավտոմեքենաներով փակած ակտիվիստները խիստ զայրացրել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Ում դեմ եք պայքարում: Մենք ձեր թշնամին ենք»,- ասել է ոտիկանապետը` ակցիայի նախաձեռնողներին հորդորել կտրուկ քայլերի չդիմել` սպառնալով անցնել խիստ քայլերի:
Պատգամավորներին դիմելով` Վ. Գասպարյանն ասել է, թե պետք է շատը արագ մարդկանց կարգի հրավիրել: Ի դեպ, քիչ առաջ ոստիկանությունը հայտարարել է, թե մասնակիցների մոտ հրազեն է հայտնաբերվել: