Ինչպես արդեն հայտնել էինք, ոստիկանությունը հայտարարություն է տարածել, թե րոպեներ առաջ Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել:
Armlur.am-ը տեղեկացավ նաև, որ այդ մասնակիցը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Տիգրան Ռոստոմյան: Ատրճանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: