
Արդեն մի քանի ժամ է` Երևանի Կենտրոնում լարված և անհանգիստ վիճակ է: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարող ցուցարարները քիչ առաջ կրկին փակել են Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկը։ Սրան զուգահեռ` մեծանում է ոստիկանների թիվը:
Հիշեցնենք, որ հայտնել էինք նաև, որ կանչվում են անգամ այն ոստիկանները, որոնք ավարտել են օրվա ծառայությունը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հորդորել է ցուցարարներին բացել փողոցների բանուկ հատվածները` սպառնալով հակառակ դեպքում ուժի դիմել: Մինչդեռ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը վստահեցրել է, որ ոստիկանապետի հետ առանձնազրույցում վերջինս իրեն երդվել է, որ ուժով պողոտան չեն բացելու:
Սպասենք հետագա զարգացումներին: