«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Գյումրիի կենտրոնում բացվելու է «Ալյանս» կուսակցության տարածքային գրասենյակը։ Իսկ հաջորդ շաբաթ «Ալյանսը» գրասենյակ է բացելու Մասիսում: Տեղեկություններ կան, որ իշխանությունների կողմից կուսակցական որոշ գործարարների նկատմամբ ձեռնարկված «պատժամիջոցների» արդյունքում նրանցից ոմանք հրաժարվել են ֆինանսավորել այս կուսակցությունը, ինչի արդյունքում մասնաճյուղերի բացումը բարդացել է, եւ կուսակցության նախագահը վաճառել է Ավանում գտնվող, իրեն պատկանող բնակելի տարածքը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: