Մհեր Սեդրակյանի որդին կոպեկներով 14 հողամաս և շինություն է ձեռք բերել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, ով հանդիսանում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը, նախորդ տարի 14 միավոր անշարժ գույք է ձեռք բերել՝ հողամասեր և շինություններ:

Սեդրակյան-կրտսերի՝ Բարձրաստիճան պաշտոնական անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ նա գնել է 9 հողամաս, 3 միավոր հասարակական նշանակության և 2 միավոր արտադրական նշանակության շինություններ։ Այս 14 միավոր անշարժ գույքի համար Դավիթը ընդհանուր վճարել է 137.3 միլիոն դրամ։ Որոշ բաններ նա գնել է ուղղակի կոպեկներով։ Օրինակ՝ արտադրական նշանակության շինության համար նա վճարել է 450 հազար իսկ հասարակական նշանակության երկու շինության համար ընդհանուր՝ 610 հազար դրամ։ Նախորդ տարի Դավիթ Սեդրակյանի եկամուտը կազմել է 240 միլիոն դրամ՝ ստացված շահաբաժիններից։ Նա հայտարարագրել է նաև 300 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում։




Լրահոս