Գյումրիի ակցիաները «տակից» կազմակերպողը Մարտուն Գրիգորյանն է. նա ակտիվիստներին դրդում է իրավիճակը սրել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրիում բողոքի ակցիաների «տակից» կազմակերպման գործում կարեւոր դերակատարում ունի Աժ պատգամավոր, քրեական աշխարհում հեղինակություն վայելող Մարտուն Գրիգորյանը: Ըստ գյումրեցիների, հենց նա է ակտիվիստներին՝ Կարեն Պետրոսյանին, Արմեն Ներսիսյանին եւ մի քանի այլ դասախոսների դրդում իրավիճակը սրել:

Ըստ ծրագրի, վերջում՝ ամենավճռական պահին, կհայտնվի ինքը՝ Մարտուն Գրիգորյանը, եւ կհանդարտեցնի ժողովրդին՝ իշխանությունների մոտ բարձրացնելով իր արժեքը: Պերմյակովյան իրադարձությունների ժամանակ նա հենց այդպես վարվեց: Հիմա երկրորդ փորձի ժամանակն է եկել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս