«Իսլամական պետությունից» ծայրահեղական ջիհադիստներն իրենց վրա են վերցրել Թունիսի ծովափին իրականացրած ահաբեկչության պատասխանատվությունը, որի զոհն է դարձել առնվազն 39 մարդ, այդ թվում նաև Բրիտանիայի 5 քաղաքացի:
Ծայրահեղական խմբավորման թվիթթերյան էջում ասվում է, որ զբոսաշրջիկների շարքում հայտնի ծովափին հարձակումն իրականացրել է «Խալիֆաթի զինվորը», ում հաջողվել է հաղթահարել անվտանգության բոլոր միջոցառումները:
Հավելենք, որ ավելի վաղ իսլամիստները կոչ էին արել իրենց կողմնակիցներին մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադան ամսվա ընթացքում ուժեղացնել հարձակումները: