Գողություն համագյուղացու ննջասենյակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Այգեզարդ գյուղից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արթուր Ս.-ին: Պարզվել է, որ նա նոյեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, բացելով համագյուղացու տան պատուհանը՝ ննջասենյակի պահարանից գողացել է զարդատուփ՝ ոսկյա զարդերով: Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս