Այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 18:00-ին, կրկին հավաքվում են Ազատության հրապարակում, որտեղից կմեկնարկի անհնազանդության երթ դեպի Բաղրամյան պողոտա: «Բոլորիս մասնակցությունը պարտադիր է, մենք՝ Սահմանադրությամբ տրված մեզ իրավունքներով կստիպենք իշխանություններին լսել ու կատարել մեր պահանջները»,- ասված է «Դեմ ենք էլէկտրաէներգիայի թանկացմանը» հանրային խմբում:
Հիշեցնենք` երեկ ևս տեղի էր ունեցել անհնազանդության երթ, որի ժամանակ երթի մասնակիցները մոտ մեկ ժամ փակել էին Ֆրանսիայի հրապարակից Մաշտոցի պողոտա տանող ճանապարհը: Ոստիկանությունն էլ հորդորում էր բացել ճանապարհը, հակառակ դեպքում ուժ կկիրառի: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները այդ ժամանակ հայտարարեցին, որ ամեն օր պատրաստվում են Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքով անհնազանդության երթ իրականացնել, որի ժամանակ կփակեն հիշյալ փողոցը: