Քաոսային իրավիճակ` Երևանի կենտրոնում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ուշ երեկոյան Երևանի կենտրոնում իրական քաոս էր: Ֆրանսիայի հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա տանող հատվածում մարդկային մեծ կուտակումներ էին: Նրանք, սակայն, Բաղրամյան պողոտայում ակցիա իրականցնող մարդկանցից չէին, քանի որ կազմակերպիչները նրանց չէին ճանաչում:

Օպերայի տարածքում հավաքված այդ ցուցարարները նույնիսկ զավեշտի հասնող արարքներ էին անում: Նրանք մեծ խմբերով կանգնել էին վերնանցումի մոտ և կանաչ լույսի ժամանակ բարձր գոռալով անցնում էին փողոցը: Այդ իրավիճակը շարունակվեց մոտ մեկ ժամ: Այդ ընթացքում մեծ թվով մեքենաներ ձայնային բարձր ազդանշաններով նույն գործողությունն էին կրկնում, որը հարուցել էր ոստիկանների զայրույթը: Ոստիկանությունը տևական ժամանակ չէր կարողանում կարգավորել այդ հատվածում ոչ երթևեկությունը, ոչ էլ դադարեցնել ազդանշանները, որոնք շատ բարձր էին: Այնուամենայնիվ, Ճանպարհային ոստիկանությունը կարողացավ հանդարտեցնել իրավիճակը, որից հետո 120 վարորդ բերման է ենթարկվել, իսկ մեքենաները տեղափոխվել են տուգանային հրապարակ:

Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս