ՀՀ-ում մարդկանց շրջանում սիբիրախտի վտանգ չկա, վիճակը հանգիստ է: Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նա շեշտեց, որ մարդկանց հիվանդացության դեպքեր չկան, գուցե մսի և մսամթերքի հետ կապված կարանտինի դեպքեր լինեն. “Երբ կասկած ենք ունենում, վերցնում ենք անալիզներ և հաստատելու կամ ժխտելու նպատակով հետազոտում ենք”: Նախարարը հավելեց, որ հիվանդները համապատասխան բուժում են ստացել և արդեն տանն են: Վերջին անգամ սիբիրախտի մեծ բռնկում երկրում արձանագրվել էր 2001-ին, հաստատվել էր 28 դեպք:
Հայաստանում սիբիրախտի վտանգ չկա, վիճակը հանգիստ է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ