Հայաստանի դեսպանը հանդիպել է կանադական քաղաքի քաղաքապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 5-ին Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի ազգային մայրաքաղաքի շրջանի Գատինո քաղաքի քաղաքապետ Մարկ Բյուրոյին: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանի դեսպանը քաղաքապետին ներկայացրեց հայ-կանադական հարաբերությունների ներկա վիճակը` ընդգծելով, մասնավորապես, երկու պետությունները միավորող բարձր տեխնոլոգիաների եւ մշակույթի ոլորտները: Զրուցակիցները քննարկեցին Գատինոյում տեղակայված, բարձր տեխնոլոգիաների ասպարեզում հայտնի “Macadamian Technologies” ընկերության գործունեությունը Հայաստանում, որի Երեւանյան մասնաճյուղում ներկա պահին աշխատում է 60-ից ավելի մասնագետ:
Քաղաքապետն իր հերթին դեսպանին ներկայացրեց քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները: Կողմերը շեշտեցին մունիցիպալ եւ մշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման կարեւորությունը:




Լրահոս