Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը դեռ վաղ է համարում խոսել քննության արդյունավետության մասին: Armlur.am-ի հետ զրույցում Վարոսյանը նշեց, որ իրենց որպես փաստաբաններ դեռևս չեն հրավիրել և քրեկան գործերի վերաբերյալ որևէ բան չեն ներկայացրել: Հիշեցնենք, որ Գյումրիում Ավետիսյանների սպանության գործը հանձնվել է Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ:
Երվանդ Վարոսյանի խոսքով` վաղ թե ուշ պետք է այդպես լիներ, որ երկու քրեական գործերը քննվեին մեկ վարույթում: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչն ասաց, որ Ավետիսյանների հարազատները ևս ցանկանում էին, որ Վալերի Պերմյակովի գործը քննի հայկական կողմը: Ե. Վարոսյանը հավելեց` երբ գործի նյութերին ամբողջությամբ կծանոթանան, այդ ժամանակ էլ կկարողանան հստակ մեկնաբանություններ անել: