Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Արգենտինա – Կոլումբիա (0:0, 5:4) հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին:
Նա իրացրել է հետխաղյա 11 մետրանոց հարվածներից մեկը: Կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականի մրցակիցը կլինի Բրազիլիա – Պարագվայ զույգի հաղթողը: