ԱՄՆ-ից Քուվեյթ թռչող ինքնաթիռը փոխել է թռիչքի ուղղությունն ու ուղևորվել դեպի Լոնդոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քուվեյթական ավիաընկերության ինքնաթիռը, որը Նյու Յորքից մայրաքաղաք Էլ-Քուվեյթ է թռչելիս եղել, Լյուքսեմբուրգի ու Գերմանիայի սահմանին փոխել է թռիչքի ուղղությունը ու շարժվել դեպի Լոնդոն, հունիսի 27-ին փոխանցում է Sky News հեռուստաալիքը:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Լոնդոնի Հիտրոու օդանավակայանում:

Ինքնաթիռում արտակարգ դրություն է հայտարարվել: Ընդ որում, ինքնաթիռի երթուղու փոփոխման կոնկրետ պատճառները չեն հաղորդվում:

Sky News-ը նշում է, որ միադեպը մեծ անհանգստություն է հարուցել Քուվեյթում երեկ գրանցված ահաբեկչության պատճառով:




Լրահոս