Փախստականները հնարավորություն կունենան ՀՀ քաղաքացիություն ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել “ՀՀ քաղաքացիության մասին” օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիության ձեռքբերման համար դիմելու ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. դեկտեմբերի 14-ը, որպեսզի Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին հնարավորություն ընձեռվի դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Կառավարության հավանությունն է ստացել “Այլընտրանքային ծառայության մասին” և “ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել այլընտրանքային զինվորական ծառայության անցնելու պատճառները։




Լրահոս