
Միասնության խորհրդանիշ դարձած Բաղրամյան պողոտայում այս պահին հարսանիք է: Այստեղ են եկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրենց բողոքը արտահայտելու նորապսակներ, որոնց «բաղրամյանցիները» ընդունեցին մեծ ոգևորությամբ, նույնիսկ նրանց գլխին կոնֆետներ լցրեցին:
Հարցին, թե ինչու են իրենց հարսանիքի օրը եկել Բաղրամյան պողոտա, երիտասարդները պատասխանեցին, որ իրենք էլ են այս երկրի քաղաքացի, և ցանկանում են իրենց մասնակցությունը ունենալ պայքարին:
Նորապսակներին մաղթում ենք երջանկություն 🙂
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում