Կանադան կսկսի ուկրաինացի զինվորականների ուսուցումը 2015 թ աշնանը, այս մասին հայտնում է Ուկրաինայի ՊՆ մամլո ծառայությունը: Կանադայի ՊՆ-ն այդ նպատակով գրեթե 200 հազար զինծառայողներ է տրամադրում:
Համապատասխան որոշումը կայացվել է Ուկրաինայի ՊՆ նախարար Ստեփան Պոլտորակի և Կանադայի ազգային պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննի հանդիպման ժամանակ:
«Նման զորավարժությունների անցկացումը կսկսվի արդեն իսկ այս աշնանն ու կշարունակվի հաջորդ երկու տարիների ընթացքում»,- նշել է Պոլտորակը: