Հիմա իրենք ասեցին` ձեր լեշը ձեզ վերցրեք. Լևոն Բարսեղյանը` Պերմյակովի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Armlur.am-ի հետ զրույցում անդրադարձավ Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով հարուցված քրեական գործի վարույթը հայկական կողմին հանձնելու վերաբերյալ հայտարարությանը: Նրա խոսքով` դա ուշացած քայլ էր, այն կարելի էր անել հենց հունվարի 14-ին, սպանության հաջորդ օրը:

«Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները ուրիշ լուծում չգտան, քան փորձել կոնֆետով առնել: Շատ ուշացած որոշում է: Միգուցե մտածել են, որ իրենց վարկը արդեն անդառնալի կորուստներ է կրում և փորձում են այն վերականգնել»,- ասաց Լևոն Բարսեղյանը: Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները կարող էին այն ժամանակ պաշտպանել ՀՀ քաղաքացուն, սակայն չարեցին.«Ավելին` սկսեցին հետապնդել ակցիայի մասնակիցներին, մեղադրանքներ առաջադրել և այլն»:

Բարսեղյանը կարծում է` երբ Ռուսաստանը ասի «Պերմյակովին հետ տվեք, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Պերմյակովի ձեռքից բռնած կտանի կտա»:

Մեր զրուցակիցը նաև մտահոգություն հայտնեց, թե Պերմյակովի առողջության հետ կապված ոչ ոք տեղեկություն չունի.«Միգուցե նա արդեն խելագարվել է, 5 ամիսը բավական է մարդուն ոչնչացնելու համար: Հիմա իրենք ասեցին` ձեր լեշը ձեզ վերցրեք»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս