ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու դեկտեմբերի 5-ին Աշխաբադում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի հայտարարության՝ Ս. Սարգսյանի հետ Թուրքմենստան կմեկնի նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Սա պաշտոնական տեղեկատվությունն է, իսկ «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ Ս. Սարգսյանի՝ Աշխաբադ մեկնելու առաջնային նպատակը եւ ակնկալիքը ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ առանձնազրույցն է: Եթե այն կայանա, ապա խոսակցություն կլինի Հայաստանի՝ ԵվրԱզԷՍ-ի մշտական անդամ դառնալու, աշխարհաքաղաքական ուղղվածության վերջնական ճշգրտման, տնտեսական համագործակցության խթանման հարցերի շուրջ: Ըստ ամենայնի, Պուտինի հետ Ս. Սարգսյանի խոսակցությունը հեշտ չի լինելու: Հավելենք, որ Պուտինն առանձնազրույց կունենա նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ղրղըզստանի, Տաջիկստանի նախագահների հետ:




Լրահոս