ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Աջափնյակ վարչական շրջանում

Մոտ մեկ տարի առաջ Աջափնյակ վարչական շրջանում ինքնասպանություն էր գործել տարեց տղամարդ: Դեպքից երկար ժամանակ է անցել, սակայն ինքնասպանության հետքերը շարունակ «հետապնդում են» աջափնյակցիներին: Նրանք հայտնեցին, որ դեպքից հետո դիմել են համատիրությանը` խնդրելով կարգի բերել ցանկապատը, սակայն, բնակիչների խոսքով, խնդրանքներն ու հորդորներն ապարդյուն են անցել:

 

 

 

 

ՀԱՐՑ. Թոռնիկս ունի 3-րդ կարգի հաշմանդամություն, այս տարի պետք է ընդունվի բուհ: Ուզում ենք իմանալ՝ նա՝ որպես հաշմանդամ դիմորդ, կարո՞ղ է օգտվել որեւէ արտոնությունից:

Կարինե Խաչատրյան (67 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ՝ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
Սակայն պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուս. հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուս. հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ: Վճարովի համակարգ են տեղափոխվում նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ:
Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուս.հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:
Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուս. հաստատություններ ընդունված 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին, հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակություն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ Կառավարության 2014թ. ապրիլի 30-ի N 449-Ն որոշմամբ ՀՀ ԿԳՆ-ի բարձրագույն ուս. հաստատություններին հատկացվել է պետության կողմից անվճար ուսուցման 2516 տեղ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ որ շենքերն ու շինություններն են գույքահարկով հարկվող օբյեկտներ համարվում:

Վիգեն Հայրապետյան (42 տարեկան, նկարիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները.
բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն).
գ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) եւ դրանց կից օժանդակ շինությունները.
դ) առանձին կանգնած ավտոտնակները.
ե) հասարակական նշանակության շինությունները.
զ) արտադրական նշանակության շինությունները.
է) սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի հավելումն վերանշյալ հարցադրման` ավելացնենք, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շենքերի, շինությունների կադաստրային գնահատությունն իրականացվում է երեք տարին մեկ անգամ հաջորդ երեք տարիների գույքահարկի հաշվարկման համար:




Լրահոս