Ոստիկանությունը քաղաքացիների հետ պարելու ա. Վլ. Գասպարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը քիչ առաջ անցկացված խորհրդակցության ընթացքում հայտնեց, որ էլ.էներգիայի նոր սակագնի բեռն իր վրա է վերցնում կառավարությունը մինչ կիրականացվի ՀԷՑ-ի աուդիտը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով որոշմանը, նշեց.«Ես ասում էի, որ պարտադրանքի լեզվով խոսելը սխալ է»:

Քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու վերաբերյալ հարցին Վլ. Գասպարյանը պատասխանեց.«Դուք դեռ չգիտեք` ինչ է ուժ կիրառելը»:

Որոշման հայտնի դառնալուց հետո, ըստ նրա ժողովուրդը միգուցե կուրախանա դեռ, իսկ պողոտայից չհեռանալու վերաբերյալ դիտարկմանը ոստիկանապաետը նշեց.«Ես կարծում եմ, որ այս հակասությունների մեջ ճշմարտությունը դուրս կգա ջրի երես: Մեր ժողովուրդն իմաստուն է»:

Հարցին` արդյոք ժողովրդի ճնշումն էր պատճառը նշված որոշման ընդունման համար, Վլ. Գասպարյանը նշեց.«Չէ, ուղղակի ընթացքի մեջ էր: Մի քիչ շտապ տեղի ունեցավ, մի քիչ էլ սա արագացրեց: Մի շաբաթ, 5 օր տեղի կունենար այդ պրոցեսը: Ուզում եմ, որ երկրում կարգուկանոն լինի, խաղաղություն լինի: Էլի պետք ա խոսել անարդարության մասին, բայց արդար նպատակները չխառնենք կեղտի հետ»:

Նորից անդրադառնալով պողոտայում տիրող իրավիճակին և քաղաքացիներին հեռացնելու վերաբերյալ հարցին ոստիկանապետը նշեց.«Ոստիկանությունն իրանց հետ պարելու ա»:




Լրահոս