Ֆիզիկական ուժ կիրառելը օրենքով է նախատեսված. Վալերի Օսիպյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարությունն իր վրա է վերցնում էլ.էներգիայի սակագնի բարձրացման բեռը և կոչ էր արել քաղաքացիներին հեռանալ Բաղրամյան պողոտայից:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին հայտնել էր, որ իրավապահները ուժ չեն կիրառելու քաղաքացիների նկատմամբ:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հանգամանքին, որ քաղաքացիները չեն պատրաստվում հեռանալ Բաղրամյան պողոտայից.

«Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցույցը խաղաղ բնույթ է կրում, սակայն հայտնեց, որ այն անօրինական է: Այո, ոստիկանությունը պարտավոր է հավաքի ժամանակ ապահովել հասարակական կարգը, սակայն այն անհապաղ ենթակա է դադարեցման»:

Լրագրողի հարցին` պատրաստվում են այն ցրել, Վ. Օսիպյանը նշեց.«Ցրել բառը չեմ ընդունում` վերականգնել հասարակական կարգը: Ոստիկանություն մի քանի տարբերակ ունի»: Հարցին` արդյոք դրանց մեջ մտնում է ուժ կիրառելը, Երևանի փոխոստիկանապետը նշեց.«Ֆիզիկական ուժ կիրառելը օրենքով է նախատեսված: Դրանց մեջ են մտնում հատուկ միջոցները, օրենքով է դա նախատեսված»:




Լրահոս