
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սկսված նստացույցը: Չնայած Սերժ Սարգսյանի կողմից այսօր հնչած հայտարարությանը, «Ոչ թալանին» նախաձեռնությունն ու այնտեղ հավաքված քաղաքացիները որոշեցին այս գիշեր ևս մնալ պողոտայում:
Այս մի քանի օրերին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների թվում մեծ թվով երեխաներ կան: Տարածքը հսկող ոստիկաններն էլ շատ ուշադիր են հատկապես փոքրիկ ցուցարարների նկատմամբ: Այս լուսանկարում ոստիկանը գրկել է ցուցարարներից մեկի երեխային: