ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վստահ եմ, որ միայն միասին կարող ենք կյանքի կոչել այն բոլոր համարձակ մտքերը, որոնք բարձրաձայնվել են իմ նախընտրական արշավի ընթացքում»:

Ռոբերտ Սարգսյան «Ֆեյսբուք»

Շատ պաթետիկ ու խրոխտ ոճով արտասանված խոսքեր՝ տիպիկ ՀՀԿ-ական կեցվածք ապահովող: Հավատանք, որ փոխենք ինքներս մեզ, եւ այդ կոնտեքստում՝ համարձակ մտքեր, նույնիսկ ինքնաքննադատություն. սա, իհարկե, չի եղել, պարզապես կարելի էր ենթադրել նորընտիր պատգամավորի խոսքերից: Բայց, ինչպես չի ասում ԲՀԿ-ն, մեր խոսքը գործ չէ, այլ ընդամենը խոսք: Ողջ քարոզարշավի ընթացքում (եթե, իհակե, քարոզարշավ եղել է) Ռ. Սարգսյանի կողմից նույնիսկ գոնե մեկ անհամարձակ միտք չի արտահայտվել, համարձակների մասին էլ չենք խոսում: Մնում է առեղծվածային, թե ինչը պետք է կյանքի կոչի նորընտիր պատգամավորը:




Լրահոս