Հունիսի 27-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր – Դիլիջան ավտոճանապարհին` Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապաիհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (15-րդ կմ), «ՎԱԶ – 21011» մակնիշի 22 LO 781 պ/հ (վարորդ` Մ. Դ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևոր Մ. Ս.-ն (ծնվ. 1973 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Ա. Ս.-ն (ծնվ. 1965 թ.) տեղում մահացել է:
Վարորդ Մ. Դ.-ն (ծնվ. 1960թ.) և ուղևոր Կ. Ս.-ն (ծնվ. 1998 թ.) ստացել են թեթև մարմնական վնասվածքներ. հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: