Դեկտեմբերի 4-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կլսվի Շիրակի մարզի Մանթաշ գյուղի բնակիչ Բաբիկ Մարտիրոսյանի հայցի քննությունը: ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում պայմանագրային հիմունքներով ծառայող զինվորականն ինչ-ինչ պատճառներով որոշել է վաղաժամկետ լուծել իր եւ ՊԲ-ի միջեւ կնքված պայմանագիրը, ինչը, սակայն, չի ստացվել արտադատարանական կարգով: Այժմ հարցը վիճարկվում է դատարանում:
Հիշեցնենք, որ 4 օր առաջ ՊՆ աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների մասին բարձրաձայնել էր ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, որն առաջարկել էր կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձանց: Վերջիններս ավելի քան 7 ամիս չեն պատասխանել ԶՈՒ-ում 10 տարի ծառայած սպային, որը ցանկացել է վաղաժամկետ լուծել պայմանագիրը եւ պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր է ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը:
ԹՈՂԵ՛Ք «ՊԱՀԵՍՏԱԶՈՐՎԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ