ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՀԱՑԵԼ Է
Մոսկվայում 95 տարեկանում մահացել է հայտնի ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆյոդոր Խիտրուկը: Նա ծնվել է 1917-ին Տվերում: 20 տարեկանում եկել է «Սոյուզմուլտֆիլմ» եւ աշխատել այնտեղ ավելի քան կես դար: Որպես մուլտիպլիկատոր՝ ստեղծել է 200 կերպար 102 ֆիլմում, այդ թվում՝ Սառցե թագուհուն, Կարմիր գլխարկին եւ այլն: Նրա ռեժիսորական աշխատանքներից են նաեւ «Վինի Թուխ»-ը, «Մի հանցագործության պատմություն»-ը, «Կղզի»-ն, «Բոնիֆացիի արձակուրդները» եւ այլ մուլտեր:

ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
«Ամերիկացի հայտնի աճպարար Ուեյն Հուչին վերջին շոուներից մեկի ընթացքում այրվածքներ է ստացել»,-գրում է Daily Mail-ը: Դոմինիկյան Հանրապետության հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում տեղի ունեցող շոուի ընթացքում շոուի վարողն աճպարարի գլխին դյուրավառ նյութ է լցրել, ինչից հետո նրա գլուխը բռնկվել է, եւ այրվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում: Աճպարարին առաջին օգնություն են ցուցաբերել հենց հեռուստաընկերությունում: Նա մեղադրել է շոումենին իրեն մարմնական վնասվածք հասցնելու համար:

ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ
«Մոսկվայում 2 հանցագործներ հարձակվել են ազգությամբ վրացի գործարար Ամիրան Բ.-ի վրա եւ գողացել նրա մոտ եղած 30 մլն ռուբլի գումարը»,-հայտնում է Life News-ը: Հարձակումը տեղի է ունեցել Մոսկվայի Մինսկի փողոցում այն պահին, երբ տղամարդը պատրաստվել է նստել մեքենան: Հենց այդ ժամանակ էլ հանցագործները կրակ են բացել նրա ուղղությամբ: Տղամարդը վնասվածքներ է ստացել, իսկ հանցագործներն էլ անմիջապես դիմել են փախուստի: Հանցագործությունը ֆիքսել են դեպքի վայրում տեղադրված տեսահսկման խցիկները, ինչը կօգնի հայտնաբերել օրինախախտներին: Ըստ որոշ տվյալների՝ Ամիրան Բ.-ն կապ ունի Մոսկվայի հանցախմբերից մեկի հետ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս