Հունիսի 28-ին, ժամը 10.34-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա» մակնիշի 01 ՏՍ 911 պետհամարանիշով ավտոմեքենան: