ՄԵՆՔ ԵՐՐՈՐԴՆ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2012»-ը: Հայաստանը, ի դեմս «Compass band»-ի, պատվով դուրս եկավ մրցույթից՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Առաջին տեղը զբաղեցրեց Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պետրիկը իր «Երկինքը» երգով: Երկրորդ հորիզոնականում է «The Funkdis» խումբը Վրաստանից:
Հիշեցնենք, որ մեր տղաները հանդես եկան Ամստերդամի «Հեյնիկեն» համերգասրահում՝ 8-րդ համարի ներքո կատարելով «Sweetie Baby» երգը: Իսկ փոքրիկ Միկան, որը չկարողացավ մեկնել Ամստերդամ «Compass band»-ի հետ, Հայաստանից ներկայացրեց մեր քվեարկության արդյունքները: Հայաստանին տրված միավորներն այսպիսին էին՝ Բելառուս՝ 10, Շվեդիա՝ 6, Ադրբեջան՝ 0, Բելգիա՝ 7, Ռուսաստան՝ 10, Իսրայել՝ 10, Ալբանիա՝ 3, Ուկրաինա՝ 12, Մոլդովա՝ 3, Նիդեռլանդներ՝ 10, Վրաստան՝ 12:




Լրահոս