Ոստիկանությանը չպետք է լսել, պետք է արհամարհել. Ժիրայր Սէֆիլյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Բաղրամյան պողոտա են եկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամները:

«Կարծում եմ, որ գործընթացը ավելի վեր է որևէ խմբից և ժողովուրդն արդեն իր կամքը պարտադրելու քայլը կատարել է և այս պրոցեսը պետք չէ խաթարել: Նախառենող խումբը կլսի մեծամասնության խոսքը և պայքարը կշարունակվի: Նույն կերպ պիտի մնա և ինչու չէ շարունակել ճնշման միջոցները: Անշուշտ խոսքը գնում է խաղաղ բնույթի մասին:

Եթե այսօր այստեղ ենք, և հակառակորդը չի կարողանում քաղաքացիներից պողոտան իրենց խոսքով մաքրեն, սա նվաճում է: Այս նվաճումը պետք է պահպանել: Մենք առաջին օրից օժանդակողի դերում ենք»,-հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը։

Նա ասաց, թե առաջին օրվանից են ցուցարարների կողքին, այսօր ցուցադրաբար են եկել նստացույցին միանալու:

«Ժողովրդին երբեք պետք չէ անտեր թողնել: Վեցին, Յոթին երբ հավաքը լինի և ժողովուդրը ասի ոչ, նախաձեռնող խումբը կենթարկվի: Ոստիկանությանը չպետք է լսել, պետք է արհամարհել»,-հավելեց Սէֆիլյանը:

rsgd f

gsdtfb




Լրահոս