
Հունիսի 28-ին, ժամը 11.51-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փոքր թաղամասում՝ սպայական շենքերի մոտակայքում, այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.10-ին, մարվել՝ 12.16-ին:
Մասամբ այրվել է Ա. Ա.-ին պատկանող վագոն-տնակի փայտյա հատակը (1.5 քմ) և մոտ 500 քմ խոտածածկույթ: