Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում միջադեպ գրանցվեց:
Մի տղամարդ պահանջում էր, որ դադարեցնեն նստացույցը և հեռանան: Նա բղավում էր: Նախաձեռնող խմբի անդամներից մեկը բարձրախոսով կոչ արեց տղամարդու շուրջը հավաքված քաղաքացիներին ուշադրություն չդարձնել և երկխոսության մեջ չմտնել նրա հետ:
Րոպեներ անց ոստիկանները հեռացրին նշված տղամարդուն: