
«Լեռնային Արցախը» այսօր՝ հունիսի 28-ին Ասկերանի մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել «Արարատ-2»-ի հետ:
Տեղի թիմը 2:1 հաշվով հաղթել է «Արարատի» դուստր թիմին: Տանտերերի կազմից գոլի հեղինակներ են դարձել Տիգրան Աղասյանը և Աշոտ Ներսեսյանը:
«Լեռնային Արցախի» մի շարք պատանի ֆուտբոլիստներ նախապատրաստվում են Համահայկական խաղերին և ստուգողական հանդիպումը միտված է եղել պատրաստությանը: